«ROCKWOOL»-ը հիմնադրվել է 1909 թվականին, կենտրոնական գրասենյակը գտնվում է Դանիայում։ «ROCKWOOL»-ն ունի 51 արտադրամասեր Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում: Անձնակազմը համալրված է ավելի քան 11500 մասնագետներով։ «ROCKWOOL» ընկերությունը զբաղվում է քարե բամբակների արտադրությամբ, որոնք նախատեսված են բնակարանների, շենքերի, սեփական տների և այլ կառույցների ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման համար, ինչպես նաև արդյունաբերական սարքավորումների, խողովակաշարերի և օդատարների ջերմամեկուսացման համար:
«ROCKWOOL» քարե բամբակները հրակայուն են, դիմադրում են 1000ºC -ից բարձր ջերմաստիճանների և խոչընդոտում են կրակի տարածմանը, հիդրոֆոբ են, էկոլոգիապես մաքուր, ծառայում են ավելի քան 50 տարի:
«ICOPAL»-ն հիմնադրվել է 1876 թ.-ին Դանիայում: 2017թ.ին BMI ընկերությունը միավորեց Braas Monier-ը և Icopal-ը, և դրա համար այն այժմ հայտնի է նաև BMI «ICOPAL» անվանմամբ: Տանիքածածկման նյութերի ոլորտում առաջատարն է համաշխարհային շուկայում, որը տարիների ընթացքում ավելի է զարգացրել տանիքածածկման գլանափաթեթավոր ջրամեկուսիչ նյութերի արտադրությունը, մշակել է նոր տեխնոլոգիաներ և հանդիսանում է հետևյալ նորարարությունների հեղինակը.
BMI «ICOPAL»-ը բացի ջրամեկուսիչ նյութերից առաջարկում է նաև բիտումային և կոմպոզիտային կղմինդրներ, ջրամեկուսիչ թաղանթներ, ջրահեռացման համակարգեր,պոլիմերային մեմբրանաներ, պրայմերներ, սոսինձ-հերմետիկներ, մաստիկաներ և այլն:
«FAKRO»-ն հիմնադրվել է 1991թ.-ին Լեհաստանում: Ընկերությունը մանսարդային պատուհաններրի ամենադինամիկ և ամենաարագ աճող արտադրողն է աշխարհում, որն 30 տարվա ընթացքում ընտանեկան փոքր ընկերությունից վերածվել է միջազգային կորպորացիայի: «FAKRO»-ն իր ներկայացչություններն ունի 17 երկրներում, համալրված է ավելի քան 4000 աշխատակիցներով: Բացի որակյալ մանսարդային պատուհաններից, այս ընկերությունն արտադրում է նաև ձեղնահարկի աստիճաններ, ջրամեկուսիչ և գոլորշամեկուսիչ նյութեր
«ELEKTRA» ընկերությունը մասնագիտացված է բնակելի, կոմերցիոն, արդյունաբերական տարածքների էլեկտրական ջեռուցման համակարգերում: 1985 թվականին հիմնադրված այս կազմակերպությունը այսօր հանդիսանում է Կենտրոնական Եվրոպայում ջեռուցման մալուխների համակարգերի խոշորագույն արտադրողը: «ELEKTRA» ընկերության կողմից մշակված ջեռուցման համակարգերը նախատեսված են տանիքները, աստիճանները, ջրհորդանները, հաղորդալարերը, խաղովակաշարերը, պոմպերը ձյունից և սառույցից պաշտպանելու համար, որն էլ զերծ է պահում ցածր ջերմաստիճանների վնասակար ազդեցությունից:
«BRAAS» ընկերությունը, որը հայտնի է նաև «Braas Monier Building Group» անվանմամբ, հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում 1919թ.-ին : «BRAAS» ընկերությունը իր ներկայացչություններն ունի աշխարհի 40 երկրներում՝ ավելի քան 120 արտադրամասերով: Արտադրում է բնական՝ կերամիկական, ցեմենտա-ավազային կղմինդրներ, ջրահեռացման համակարգեր և այլ տանիքածածկման նյութեր: Հանդիսանում է առաջատարը կերամիկական կղմինդրներիի շուկայում: «BRAAS»-ի կղմինդրները առանձնանում են իրենց եզակի դիզայնով, ամուր են, ցրտադիմացկուն, ծառայում են ավելի քան 100 տարի:
«TRIS» ընկերությունն ունի իր սեփական արտադրությունը՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով: Ընկերությունում աշխատում են մեծ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ: «TRIS»-ը առաջարկում է՝ աերոզոլային պոլիուրետանային ջերմամեկուսիչներ, սոսինձներ XPS-ի և քարե բամբակի, սոսինձներ պլաստիկի, քարի, փայտի և գործվածքների համար, որոնք էկոլոգիապես մաքուր են և անվտանգ:
ROCKWOOL
BMI «ICOPAL»
FAKRO
ELEKTRA
BRAAS
МЕТАЛЛ ПРОФИЛЬ
KRONOSPAN
Պոլիուրետանային ջերմամեկուսիչներ
Պարուրաձև սանդուղքներ
Քիմիական նյութեր
Երեսպատման սալիկներ